Ֆրիդրիխ Մերց – ԱՄՆ-ի հետ սակագների վերաբերյալ ավելի լավ կլինի արագ և հեշտ համաձայնագիր կնքել

16:37, 03.07.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին կոչ է անում ԵՄ-ին «արագ և հեշտ» համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ։

«Արագ և հեշտ լուծումն ավելի լավ է, քան երկարատև և բարդ լուծումը, որը ամիսներ շարունակ մնում է բանակցությունների փուլում», – ասել է Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում կայանալիք Կոոպերատիվ բանկերի ազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովում։

Հիշեցնենք, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ նա ղեկավարում է մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունները։

Նմանատիպ