«Ֆրիդոմ Հաուսի» 2020 թվականի զեկույցում - «ազատությունը աշխարհում» Վրաստանը 100-ից ստացել է 61 միավոր
«Ֆրիդոմ Հաուս»-ի 2020 թվականի զեկույցում «ազատություն աշխարհում», Վրաստանը կրկին հայտնվել է մասամբ ազատ երկրների միջև: Կազմակերպության կողմից անցկացված հետազոտության համաձայն, Վրաստանը 100 միավորից ստացել է 61-ը: Նշենք, որ Վրաստանը նախորդ տարվա նույն զեկույցում ուներ 63 միավոր:
Կազմակերպության կայք էջում ասվում է նաև, որ Վրաստանը ինտերնետի ազատության բաղադրիչում 100-ից ունի 75 միավոր: «Ֆրիդոմ Հաուսի» կայքում նշվում է, որ Վրաստանի վերաբերյալ լրատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում:
Մասամբ ազատ երկրների միջև են հայտնվել նաև ՝ Հայաստանը, որն ունի 53 միավոր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն գտնվում է ոչ ազատ երկրների շարքում և ստացել է 10 միավոր: Ոչ ազատ երկրների շարքում է նաև Թուրքիան, որը ստացել է 32 միավոր և Ռուսաստանը 20 միավոր:
Ընդհանուր առմամբ ոչ ազատ երկրների ցուցակում հայտնվել է 49 երկիր է, որտեղ ամենավատ ցուցանիշն ունեն ՝ Թուրքմենստանը և Տաջիկստանը:
«Ֆրիդոմ Հաուսի» զեկույցի համաձայն ՝ առավել ազատ երկրներն են Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան: