Ինտերներազատության և սպառողների իրավունքների տեսանկյունից Վրաստանը առաջ է անցել գլոբալ վարկանիշում և Եվրասիայի երկրների միջև առաջատարն է. Հաղորդակցությունների հանձնաժողով
Ինտերներազատության և սպառողների իրավունքների տեսանկյունից Վրաստանը առաջ է անցել գլոբալ վարկանիշում և Եվրասիայի երկրների միջև առաջատարն է. Հաղորդակցությունների հանձնաժողով

Հաղորդակցությունների հանձնաժողովի տեղեկությամբ, նտերներազատության և ինտերնետսպառողների իրավական իրավիճակի տեսանկյունից Վրաստանը կրկին առաջընթաց է գրանցել և Եվրասիայի երկրների միջև առաջատարն է: Վրաստանը 76 միավորով պահպանում է ազատ երկրի կարգավիճակը այնպիսի առաջատար և զարգացած երկրների հետ միասին, ինչպիսիք են՝ Ավստրալիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իսկ առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Արգենտինան և Եվրամիույթան անդամ երկրների մի մասը:

Հաղորդակցական հանձնաժողովի տեղեկությամբ, «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցի համաձայն, Վրաստանին նախորդ տարվա համեմատ ավելացել է մեկ միավոր, որի արդյունքում այն ​​առաջ է անցել  երեք տեղով և գլոբալ վարկանիշային ցուցակում 10-րդ տեղից տեղափոխվել է յոթերրորդ տեղը:

Ինչպես նշում են հանձնաժողովում, «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում Վրաստանը ներկայացրած է որպես լավագույն օրինակ, թե ինչպես երկիրը կարող է բարելավել համացանցի ազատությունը համավարակի ժամանակ: Սպառողների իրավունքների պաշտպանության մասում, զեկույցում խոսվում է հաղորդակցությունների հանձնաժողովի կողմից ստեղծված www.sheamotsme.ge հարթակի մասին, որը սպառողներին թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում ստուգել ինտերնետի որակը:

«Զեկույցում հատուկ տեղ է հատկացվում հեռուստահաղորդակցության ոլորտի զարգացմանը և ոլորտում առկա միտումներին, ըստ որի երկրում ինտերնետի հասանելիությունն աճում է և 2020 թվականի մայիսի դրությամբ, ֆիքսված ինտերնետից օգտվողների թիվը կազմել է 921 000, ինչը 137 000-ով ավելին է, քան վերջին երկու տարվա ընթացքում: Սպառողների աճող միտմանը զուգահեռ, զեկույցում նշվում է, որ բարձրանում է ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային ինտերնետի ծառայությունների որակը:

«Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում խոսվում է նաև կառավարության կողմից հաստատված լայնաշերտ ծառայությունների զարգացման հնգամյա ռազմավարության մասին, որն ուղղված է հեռուստահաղորդակցական ենթակառուցվածքների զարգացմանը և Վրաստանի, որպես տարածաշրջանային թվային հաբ ձևավորմանը: Զեկույցում նշվում է, որ Վրաստանը շարունակում է աշխատել լայնաշերտ ինտերնետի զարգացման նպատակով, երկրի կողմից ներկայացրած ռազմավարությունը նախատեսում է խթանել շուկայում մրցակցությունը, ներգրավել նոր ներդրողների և զարգացնել թվային հմտություններ: Զեկույցի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 3G և 4G ծառայությունները լայնորեն մատչելի են հասարակության համար: Դրանում նշվում է նաև, որ 2025 թվականի համար 4G ցանցը պետք է ընդգրկի երկրի 99 տոկոսը, իսկ 5G ծառայության պիլոտավորումը պետք է սկսված լինի: Զեկույցում ասվում է նաև, որ հաղորդակցությունների հանձնաժողովը հաստատել է 5G-ի զարգացման ռազմավարությունը և 2020 թվականին հայտարարելու է աճուրդ:

«Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում ասված է, որ հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը որևէ սահմանափակում չի հաստատել, այդ թվում որակի տեսանկյունից և սպառողները հնարավորություն ունեն ազատ մուտք գործել բոլոր ինտերնետային հարթակներում:

Զեկույցում նշվում է նաև հաղորդակցությունների հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, որը զգալի լիազորություններ ունեցող օպերատորներին պարտավորեցնում է փոքր և միջին չափսի օպերատորներին թույլ տալ մուտք ունենալ իրենց սեփական ցանց: «Ֆրիդոմ Հաուսի» գնահատմամբ, այս որոշումը կբարձրացնի մրցակցությունը շուկայում և սպառողներին կբերի կտրուկ իջեցված սակագներ», – ասված է հաղորդակցությունների հանձնաժողովի հայտարարության մեջ: