Օրենքի գերակայության վարկանիշով, Վրաստանը 113 երկրների մեջ զբաղեցնում է 38-րդ տեղը. World Justice Project
Օրենքի գերակայության վարկանիշով, Վրաստանը 113 երկրների մեջ զբաղեցնում է 38-րդ տեղը. World Justice Project

Օրենքի գերակայության վարկանիշով, Վրաստանը 113 երկրների մեջ զբաղեցնում է 38-րդ տեղը: Համապատասխան հետազոտության տվյալները հրապարակել է World Justice Project (WJP) կազմակերպությունը:

Հաշվետվության համաձայն, օրենքի գերակայության տեսանկյունից Վրաստանը 4 աստիճանով զիջել է դիրքերը, և 2016 թվականին 34-րդ տեղում գտնվելուց հետո տեղափոխվել է 38-րդ հորիզոնականը: Հաշվետվությունում նշված է նաև, որ Վրաստանը օրենքի գերակայության համաձայն առաջին տեղում է՝ արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների միջև:

Օրենքի գերակայության ինդեքսը կազմելու ժամանակ նախատեսվել է 8 հիմնական կոմպոնենտ, այդ թվում իշխանության ուժի սահմանափակում, կոռուպցիայի մակարդակ, բաց կառավարում, հիմնարար իրավունքներ, կարգ ու կանոն և անվտանգություն, քաղաքացիական արդարադատություն, քրեական արդարադատություն:

Վրաստանի իշխանությունը ուժի սահմանափակման տեսանկյունից զբաղեցնում է 52-րդ տեղը, իսկ կոռուպցիայի մակարդակի վարկանիշով 23-րդ տեղն է: Բաց կառավարման տեսանկյունից 42-րդ, հիմնարար իրավունքների ինդեքսի համաձայն 46-րդ, անվտանգության տեսանկյունից 30-րդ, արդարադատության տեսանկյունից 55-րդ և այլն:

Հաշվետվությունում երկրների առաջին հնգյակը հետևյալն է՝ Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Նիդեռլանդներ: Վերջին 113-րդ տեղը զբաղեցնում է Վենեսուելան: