Ֆրանսիայում, վառելիքի գնի աճի դեմ ընթացող բողոքի ցույցի ժամանակ մահացել է մեկ մարդ
Ֆրանսիայում, վառելիքի գնի աճի դեմ ընթացող բողոքի ցույցի ժամանակ մահացել է մեկ մարդ: Այս մասին Reuters գործակալությունը փոխանցում է, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության լրատվությանը հենվելով:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմտյան մասում, Իզերի դեպարտամենտում: Տեղական մամուլի լրատվությամբ, ցուցարարները փակել են ճանապարհները: Այդ ժամանակ սեփական մեքենայով երիտասարդ մի կին իր երեխային տեղափոխում էր հիվանդանոց: Վարորդը փորձել է շրջանցել ցուցարարներին, երբ դիպել է ցուցարարներից մեկին:
Le Parisien-ի լրատվությամբ, ցուցարարները քարեր են նետել մեքենայի ուղղությամբ, այս պահին կինը գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում:
Ֆրանսիայում, բենզինի գինը վերջին մեկ տարում ավելացել է 15 տոկոսով:
Հեղինակ -
Edgar Barsegyan