Ֆրանսիայում ուժի մեջ է մտել համընդհանուր կարանտինի ռեժիմը

Այսօրվանից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել համընդհանուր կարանտինի ռեժիմը: 2020 թվականի ընթացքում արդեն երկրորդ անգամ, ֆրանսիացիները հետագա մեկ ամսվա ընթացքում կապրեն կարանտինի պայմաններում:

Սահմանափակումների շրջանակներում քաղաքացիներին թույլատրվում է տունը լքել միայն սննդամթերք գնելու կամ բժիշկին այցելելու նպատակով:

Բացի այդ, նրանք, ովքեր կարող են աշխատանքային պարտականությունը կատարել հեռավար, իրավունք կունենան չհաճախել աշխատանքի:

Ֆրանսիացիները իրավունք կունենան օրվա ընթացքում մեկ ժամով մարզվեն տանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Սահմանափակ են սոցիալական կապերը, ինչպես նաև արգելվում է շրջաններ այցելությունը, սակայն երկրի սահմանները մնում են բաց:

Միևնույն ժամանակ, չնայած կարանտինին, չեն փակվում դպրոցները, սակայն վեց տարեկանից բարձր աշակերտները պարտավոր կլինեն կրել շնչադիմակներ: Բաց կլինեն նաև թերթերի խցիկները, սննդամթերքի և օպտիկայի խանութները: Չեն փակվում նաև հյուրանոցները, սակայն նրանք կընդունեն սահմանափակ քանակությամբ հյուրեր:

Ֆրանսիայում կարանտինը կգործի առնվազն մինչև դեկտեմբերի մեկը: Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կազմում է 135 եվրո: