Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է Ռենուարի թանգարանում գողության հետ կապված առնվազն հինգ կասկածյալի

18:56, 08.10.2026

Ֆրանսիայում Ռենուար թանգարանում գողության գործով ձերբակալվել է առնվազն հինգ կասկածյալ։

Հաղորդում է Deutsche Welle-ն։

Հրապարակումը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հայտնել է, որ կասկածյալները անցյալ ամիս փորձել են գողանալ չորս նկար Ֆրանսիայի հարավում գտնվող թանգարանից։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, գողերը սկզբում թանգարանից գողացել են չորս նկար, սակայն ոստիկանության սիրենայի ձայնը լսելուց հետո երկուսը թողել են թանգարանի այգում։

Մարսելի դատախազը, որը ղեկավարում է ընթացիկ հետաքննությունը, մեկնաբանություն չի տվել։

Նմանատիպ