Մարթա Կոսի. Գիտեմ, որ շատ վրացիներ այսօր անորոշության մեջ են, բայց իմացեք, որ անկախ առջևում սպասվող մարտահրավերներից, Եվրամիությունը դեռևս հավատում է Վրաստանի եվրոպական ապագային

20:34, 08.10.2026
«Եվրոպական միությունը չի սահմանափակվում միայն աշխարհագրությամբ։ Այն սահմանում են մարդիկ, տարբեր մարդիկ, ովքեր կիսում են արժեքները և հասկանում, որ միասին մենք ավելի ուժեղ ենք». այս մասին տեսաուղերձում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, որը տարածել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։
Ինչպես նշում է Կոսը, Եվրամիությունը շարունակում է հավատալ Վրաստանի եվրոպական ապագային։
«Երաժշտական ստեղծագործությունը կարող է պատմել ազգի պատմությունը։ Ինձ համար հենց դա է վրացական բազմաձայն երգը։ Տարբեր ձայներ՝ յուրաքանչյուրը յուրահատուկ, միավորվում են՝ ստեղծելով գեղեցիկ ներդաշնակություն։ Եվրոպան ես նույնպես հենց այդպես եմ տեսնում։
Վրաստանում ինձ ամենաշատը ոգեշնչում է նրա ժողովուրդը՝ ամուր կանգնած իր եվրոպական ուղու վրա։ Ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի հանդեպ ձեր հավատն ինձ մեծ հույս է ներշնչում։ Գիտեմ, որ այսօր շատ վրացիներ անորոշություն են զգում, բայց ուզում եմ իմանաք՝ ինչպիսի մարտահրավերներ էլ լինեն մեր առջև, Եվրամիությունը շարունակում է հավատալ Վրաստանի եվրոպական ապագային։ Հենց այդ պատճառով ուրախ եմ, որ Եվրոպայի օրը շարունակում է իր ճանապարհորդությունը Վրաստանում և հոկտեմբերի 10-ին կայցելի Կախեթի։
Եվրոպական միությունը չի սահմանափակվում միայն աշխարհագրությամբ։ Այն սահմանում են մարդիկ, տարբեր մարդիկ, ովքեր կիսում են արժեքները և հասկանում, որ միասին մենք ավելի ուժեղ ենք։ Եվրամիությունը հույս է։ Եվրոպայի օրը Կախեթիում կմիավորի հասարակությանը, կներկայացնի այն հնարավորությունները, որոնք Եվրամիությունն առաջարկում է Վրաստանին, և կհիշեցնի, որ Վրաստանի ապագան կերտում է նրա ժողովուրդը։ Հույս ունեմ, որ կվայելեք այս օրը և կնշեք այն ամենը, ինչը կապում է Վրաստանն ու Եվրամիությունը»,- հայտարարել է Մարտա Կոսը։

Նմանատիպ