Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն Թեհրանի հետ արդյունավետ բանակցություններ է վարում և մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ և նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հարձակում չի իրականացնի այդ երկրի վրա։
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը մնում է ուժի մեջ, իսկ նավթը հոսում է Հորմուզի նեղուցով։
«Մենք չենք հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում նախատեսված միջանկյալ ընտրությունները»,- նշել է ԱՄՆ նախագահը։