Ֆրանսիայում մարիխուանա օգտագործողները բանտարկության փոխարեն կտուգանվեն 300 եվրոյով
Ֆրանսիայում մարիխուանա օգտագործողները բանտարկության փոխարեն կտուգանվեն 300 եվրոյով: Ֆրանս պրեսի լրատվությամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, Նիկոլ Բելուբեն:
Նոր օրինագիծը Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը խորհրդարան է ուղարկելու մոտ ապագայում:
Բարեփոխումների շրջանակներում, մարիխուանա օգտագործելու համար պատիժը բանտարկությունից փոխվում է տուգանքով, սակայն մարիխուանայի օգտագործումը Ֆրանսիայում կրկին մնում է քրեական հանցանք:
Ինչպես գրում է France 24 -ը մարիխուանայի օգտագործման դեմ, Եվրոպայում ամենախիստ օրենքը գործում է Ֆրանսիայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan