Ֆրանսիայում հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ ձերբակալել են 11 հոգու
Ֆրանսիայում հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ ձերբակալել են 11 հոգու: Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, կասկածյալներին ձերբակալել են Գրանդ Սինտեի շրջանում:
Ռեյդին մասնակցում էր ավելի քան 200 իրավապահ: Նրանք կասկածյալների տներ են ներխուժել առավոտյան ժամը 7-ին: Ոստիկանությունը ներխուժել է նաև մահմեդական կազմակերպության շտաբակայաններից մեկը:
Ինչպես գրում է ֆրանսիական մամուլը, հատուկ գործողությունը դեռևս չի ավարտվել: