Ֆրանսիայում Էիֆելի աշտարակի հոբելյանը նշել են գունավոր շոույով (տեսանյութ)

Ֆրանսիայում Էիֆելի աշտարակի 130 ամյա հոբելյանը նշել են գունավոր շոույով:

Գուստավ Էիֆելի կողմից կառուցած «երկաթե կինը» Փարիզի հիմնական խորհրդանիշն է: Նրա բարձրությունը 324 մետր է:

Աշտարակը կառուցվել է երկու տարվա ընթացքում և աշխատանքներին մասնակցել է 450 բանվոր:

Էիֆելի աշտարակ տարեկան այցելում է 7 միլիոն զբոսաշրջիկ: