Ֆրանսիայում ընթանում են նախագահական ընտրություններ

12:13, 10.04.2022

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու: Հարցումների համաձայն՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունեն գործող նախագահ Էմանուել Մակրոնը, ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը և ձախակողմյան Ժան Լյուկ Մելանշոնը։

Ֆրանսիացիները պետության ղեկավար կընտրեն հինգ տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ առաջին փուլում ոչ մի թեկնածու չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, կանցկացվի երկրորդ փուլ։

Ընտրացուցակներում գրանցված է մինչև 49 միլիոն ֆրանսիացի։ Ֆրանսիայում գործում է մինչև 70 000 ընտրատեղամաս, դրանք բացվում են առավոտյան ժամը 08:00-ին և քվեարկությունը հնարավոր կլինի մինչև ժամը 19:00-ն ֆրանսիական համայնքների մեծ մասում:

Խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցցայում և Թուլուզում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն։

Նմանատիպ