Ֆրանսիայում, դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչի
Ֆրանսիայում, դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչի

Ֆրանսիայում, դպրոցի աշակերտը դանակահարել է ուսուցչի։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Սանարի-սյուր-Մեր քաղաքի դպրոցում։

BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 14-ամյա դեռահասը դասարանում դանակահարել է 60-ամյա ուսուցչի՝ սպառնալով ուսուցչի կյանքին։

Տեղեկատվության հրապարակումից հետո Ֆրանսիայի կրթության նախարար Էդուարդ Ջեֆրին անմիջապես այցելել է դպրոց։ Նա հայտնել է, որ աշակերտը ձերբակալվել է։

Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։