Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում 76 մարդ է վիրավորվել. Լիլում, Բորդոյում և Լիոնում արգելափակված են դպրոցներ, հաճախակիացել են իրավապահների հետ բախումների դեպքերը
Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր 76 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
Ֆրանսիայի քաղաքներում դպրոցականների բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Լիլում, Բորդոյում և Լիոնում մի շարք միջնակարգ դպրոցների շրջափակմանը զուգահեռ՝ աշակերտների և իրավապահներիմիջև լարվածության նոր օջախներ են ի հայտ եկել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լիոնում և Լիլում ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել։ Ավելանում են հրդեհների, բախումների և ձերբակալությունների դեպքերը, որոնց հիմքում ընկած են ուսումնական պայմանների և դպրոցներում ռեսուրսների պակասի վերաբերյալ պահանջները։
«Գերբեռնված դասասենյակներ, ուսուցիչների դեֆիցիտ, աշխատանքային պայմաններ. կարելի է ասել, որ կառավարությունն ունի իր առաջնահերթությունները»,- նշել է աշակերտներից մեկը։
Բորդոյում միջնակարգ դպրոցներից մեկի առջև ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ 440 մարդ է ձերբակալվել։ Աշակերտների նկատմամբ, ովքեր փորձում են շրջափակել դպրոցները, արցունքաբեր գազ է կիրառվել։ Ակցիաներին միացել են ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչները։