Ֆրանսիայում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա
Ֆրանսիայում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա

Ֆրանսիայի հարավային մասում, Իսպանիայի հետ սահմանին դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին: BBC-ի լրատվությամբ մահացել է առնվազն երկու և տուժել մի քանի մարդ:

Տարածված լրատվությամբ մահացածները դպրոցի աշակերտներ են, սակայն այդ լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Միջադեպը տեղի է ունեցել երկաթգծի անցումային կետում: Ավտոբուսը տեղափոխում էր դպրոցականների: Տեղում մոբիլիզացված են փրկարարները և բժիշկները:

 

22:01
Թարմացնել #1

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Պերպինիանում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:

Տուժել է և 19 մարդ, նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում գտնվող աշակերտների տարիք 11-ից 15 տարեկան է: