Ֆրանսիայում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա
Ֆրանսիայի հարավային մասում, Իսպանիայի հետ սահմանին դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին: BBC-ի լրատվությամբ մահացել է առնվազն երկու և տուժել մի քանի մարդ:
Տարածված լրատվությամբ մահացածները դպրոցի աշակերտներ են, սակայն այդ լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Միջադեպը տեղի է ունեցել երկաթգծի անցումային կետում: Ավտոբուսը տեղափոխում էր դպրոցականների: Տեղում մոբիլիզացված են փրկարարները և բժիշկները: