Ֆրանսիայում աշակերտական ակցիաների առաջնորդները հայտարարել են, որ կառավարության արձագանքն անբավարար է, և ցուցարարներին կոչ են արել շարունակել բողոքը
Ֆրանսիայում աշակերտական բողոքի ակցիաների առաջնորդները հայտարարել են, որ կառավարության արձագանքն անբավարար է, և ցուցարարներին կոչ են արել շարունակել բողոքի ակցիաները:
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, տարածվում են նաև հոկտեմբերի 17-ին բողոքի ակցիաներ նշանակելու կոչեր:
«Մեր պահանջները պետք է լսելի լինեն: Երեկ պարոն Լեկորնյուն մեզ դատարկ խոսքեր ասաց: Մոբիլիզացիան շարունակվելու է, մենք ոչ մի քայլ հետ չենք նահանջելու»,- հայտարարել է Ուսանողական միության առաջնորդներից Ռիադ Ռանին:
Ի գիտություն՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաները շարունակվում են: Իրավապաշտպանները, արհմիությունները, աշակերտներն ու ընդդիմության մի հատվածը ոստիկանությանը մեղադրում են ցույցերը ցրելու նպատակով ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ: Համազգային ակցիաների ֆոնին փակվել է ավելի քան 500 դպրոց: