Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարում է, որ կներկայացնի ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ բանաձևի նախագիծ
«Ներկայացնելու եմ բանաձևի առաջարկ ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ՝ սկսած նրա ինտեգրված հրամանատարությունից», – այս մասին գրել է Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ, ձախակողմյան կուսակցության անդամ Կլեմանս Գետեն իր սոցիալական ցանցերում։
Գետեի խոսքով՝ հարցեր են առաջանում Ֆրանսիայի անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ին, որը, ինչպես նա նշում է, ղեկավարում են Միացյալ Նահանգները և որը ծառայում է ԱՄՆ-ի շահերին։
«Թրամփի Ամերիկան Վենեսուելայում առևանգում է պետության ղեկավարին։ Թրամփի Ամերիկան աջակցում է և ռազմական օգնություն է տրամադրում ցեղասպանությանը Պաղեստինում։ Թրամփի Ամերիկան սպառնում է Գրենլանդիային զինված անեքսիայով։ Թրամփի Ամերիկան միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ռմբակոծում է ժողովուրդներին», – գրել է Կլեմանս Գետեն։