Ֆրանսիայի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելու է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ միասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելու է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին:
Ըստ «ռոյթեր»-ի, այս հայտարարությունն Էմանուել Մակրոնը արել է Լատվիա կատարած այցի ընթացքում:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահի հայտարարությամբ, Թուրքիայի պատերազմական հռետորաբանությունը Ադրբեջանին կոչ է անում վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա, ինչն անընդունելի է: Այնուամենայնիվ, Մակրոնը նշել է, որ այս փուլում ինքը չունի որևէ ապացույց հակամարտության մեջ տարածաշրջանային խաղացողների անմիջական ներգրավման մասին: Ուստի Ֆրանսիայի ղեկավարը խոսում է նախքան փաստերի հաստատումը, զգույշ լինելու մասին:
«Ես նշում եմ, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները անխոհեմ են ու վտանգավոր են: Ֆրանսիան շարունակում է չափազանց մտահոգված լինել Թուրքիայի կողմից ռազմական հաղորդագրություններ ուղարկելու կապակցությամբ, որոնք ճանապարհ են բացում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու համար: Դա անընդունելի է»,- ասել է Էմանուել Մակրոնը Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում: