Ֆրանսիայի նախագահը այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլերի հետ: Էմանուել Մակրոնին սպասում են Բեռլինում:
Ֆրանսիական մամուլի լրատվությամբ, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հանդիպման հիմնական թեման լինելու է Եվրամիության բարեփոխման ծրագիրը:
Ֆրանսիան և Գերմանիան ունեն Եվրամիության բարեփոխման միասնական դիրքորոշում: Գերմանիան պատրաստ է, աջակցել Մակրոնի նախաձեռնությանը, որը նախատեսում է Եվրամիության ֆինանսական կառուցվածների փոփոխում:
Հիշեցնենք, Մերկելը և Մակրոնը Եվրամիության բարեփոխումների համատեղ ծրագիրը պետք է ներկայացնեն մինչև հունիսի վերջը:
Հեղինակ -
Edgar Barsegyan