Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և մի քանի այլ քաղաքներում գործելու է պարետային ժամ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և մի շարք այլ քաղաքներում հոկտեմբերի 17-ից, երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00- հաստատվելու է պարետային ժամ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությամբ, պարետային ժամը կգործի չորս շաբաթվա ընթացքում:
Ըստ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայում երկրորդ խիստ կարանտինը կլինի անհամաչափ:
Նախագահի խոսքով, անհրաժեշտ է ամենօրյա դեպքերի քանակը 20 000-ից հասցնել 2-3 հազարի, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսը:
Բացի այդ, Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ից: