Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը, պետական ծառայողների գործադուլի պատճառով, Մարսելի և Փարիզի օդանավակայաններում մի շարք չվերթների չեղարկում է պահանջել

12:43, 29.09.2026

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը, պետական ծառայողների համաներական գործադուլի պատճառով, Մարսելի և Փարիզի գլխավոր օդանավակայաններում մի շարք չվերթների չեղարկում է պահանջել։

«Ռոյթերս» հրատարակությունը, հղում անելով Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմնին, գրում է, որ հրամանի համաձայն՝ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում տեղական ժամանակով 07:00-ից մինչև 20:00-ն չվերթների 5%-ը կչեղարկվի։

Չվերթների չեղարկման հրաման է տրվել նաև Մարսելի օդանավակայանի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, տեղական ժամանակով 16:00-ից մինչև 00:00-ն Մարսելի օդանավակայանում չվերթների 25%-ը կչեղարկվի։

Գերատեսչությունը հավելել է, որ երթևեկությունը կարող է խափանվել նաև Նանտի, Ստրասբուրգի, Լիմոժի, Լուրդի և Պոյի տարածաշրջանային օդանավակայաններում։

Նմանատիպ