Ֆրանսիայի հարավային մասում ջրհեղեղի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
Ֆրանսիայի հարավային մասում ջրհեղեղի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն:
Բնական աղետների ռեժիմ է հայտարարվել ջրհեղեղից և սողանքից տուժած Օդիի դեպրտամենտի 126 շրջանում:
Ֆրանսիայի հարավային մասում աղետի հետևանքով զոհվել է 14 մարդ: Մի անձ համարվում է անհետ կորած: Անձրևը ուղեկցվում է ուժգին քամիներով: Փոթորիկի հետևանքով տուժել է 74 մարդ: