Ֆրանսիայի և Ավստրիայի լիդերները հայտարարում են, որ Բրեքսիտի հետ կապված բանակցությունների վերսկսումը անհնար է
Ֆրանսիայի և Ավստրիայի լիդերները հայտարարում են, որ Բրեքսիտի հետ կապված բանակցությունների վերսկսումը անհնար է:
«Համաձայնությունը, որին հասել ենք ամենալավ մոդելն է և չի կարելի կրկին վերադառնալ բանակցություններին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարում է, որ խիստ Բրեքսիթը անթույլատրելի է:
Համաձայնագիրը վերանայելու դեմ է հանդես գալիս նաև եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Եվրամիության լիդերները այս հայտարարությունը արել են այն բանից հետո, ինչ Բրիտանիայի խորհրդարանը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում, Իռլանդիայի սահմանների հարցը փոխելու կապակցությամբ, աջակցել է փոփոխություններին:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու է 2019 թվականի մարտի 29-ին: 18 ամսյա բանակցություններից հետո, Բրյուսելում ընդունել են 584 էջանոց փաստաթուղթ: Փաստաթղթին աջակցել են բոլոր եվրոպացի լիդերները:
Հեղինակ -
Edgar Barsegyan