Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, ամերիկական չէր. Էմանուել Մակրոն
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, ամերիկական չէր, – այսպես է արձագանքել ԱՄՆ-ում զարգացած իրադարձություններին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Երբ աշխարհի ամենահին ժողովրդավարություններ ունեցող երկրներից մեկում, հեռացող նախագահի կողմնակիցները զենք են վերցնում, ընտրությունների օրինական արդյունքը վիճարկելու համար, դա խաթարում է մեկ մարդու՝ մեկ ձայնի համընդհանուր գաղափարը: Վաշինգտոնում տեղի ունեցածը ակնհայտորեն ամերիկյան չէր: Մենք հավատում ենք մեր ժողովրդավարության ուժին: Մենք հավատում ենք ամերիկյան ժողովրդավարության ուժին,- հայտարարել է Էմանուել Մակրոնը «Թվիթերում» տեղադրված տեսանյութում:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, որտեղ անց էր կացվում Կոնգրեսի համատեղ նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները: