Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար. Եկեք պատրաստվենք ռուսական գազի ամբողջական անջատմանը, այսօր սա ամենահավանական տարբերակն է

19:50, 10.07.2022

Ֆրանսիան ամենահավանական սցենար է համարում ռուսական գազի անջատումը։

Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։

«Եկեք պատրաստվենք ռուսական գազի ամբողջական դադարեցմանը։ Այսօր սա ամենահավանական տարբերակն է։ Սա պահանջում է մեզնից արագացնել մեր էներգետիկ անկախությունը, արագացնել պաշարների համալրումը, արագ LNG-ի արտադրության գործարան կառուցել Լե Հավրում և ստիպել ինքներս մեզ դադարեցնել երկու կամ երեք տարի ծախսել այն, ինչ մյուս երկրներին անհրաժեշտ է վեց ամիս»,- ասել է Լը Մերը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունն աշխատում է որոշելու այն ընկերություններին, որոնք պետք է առաջնահերթ պաշտպանություն ստանան գազամատակարարման ընդհատումների դեպքում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը դիտարկում է նաև մի շարք միջոցառումներ՝ գազի մատակարարման հնարավոր խափանումների դեմ պայքարելու համար: Դրանց թվում է գազով աշխատող էլեկտրակայանների ռեկվիզիցիան։ Այդ կապակցությամբ հաջորդ շաբաթ նախատեսվում է համապատասխան օրենքի նախագծի քննարկում Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Նմանատիպ