Ֆրանսիայի Ազգային ժողովը շտապ կքննարկի 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը

10:25, 26.01.2026

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը շտապ կքննարկի 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը։

Օրինագիծը ներկայացրել է Վերածննդի կուսակցության անդամ Լոր Միլլերը։ Օրինագիծը կարգելի սոցիալական ցանցերն ու բջջային հեռախոսները ավագ դպրոցներում 15 տարեկանից փոքր երեխաների համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս արագ ընդունել սոցիալական ցանցերի մասին օրինագիծը, որպեսզի այն ուժի մեջ մտնի նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ։

Ձեր տեղեկության համար, Մեծ Բրիտանիան քննարկում է երեխաների համար սոցիալական ցանցերն արգելելու հարցը, միաժամանակ քննարկում են դպրոցներում հեռախոսների օգտագործումը խստացնելու հարցը։

Բացի այդ, անցյալ ամիս Ավստրալիան արգելեց սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համար: Reuters-ի տվյալներով՝ աշխարհի կարգավորող մարմինները փորձում են նվազեցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև ուսումնասիրել էկրանի առջև անցկացրած ժամանակը նրանց զարգացման և հոգեկան առողջության վրա։

Նմանատիպ