Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Պակիստանի իշխանություններից պահանջում է ներողություն խնդրել Էմանուել Մակրոնի կապակցությամբ արված հայտարարության պատճառով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Պակիստանի իշխանություններից պահանջում է ներողություն խնդրել Էմանուել Մակրոնի կապակցությամբ արված հայտարարության պատճառով:
Պակիստանի մարդու իրավունքների դաշնային նախարար, Շիրին Մազարին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մուսուլմանների հետ վարվում էր այնպես, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները վերաբերվում էին հրեաներին:
Մազարի հայտարարությանը արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, Ագնես ֆոն դեր Մյուլը:
«Ատելության ու բռնության գաղափարախոսության այս խոսքերը աղաղակող սուտ են: Նման զրպարտությունն անհամապատասխան է պատասխանատվության այս աստիճան ունեցող անձի համար: Մենք կտրականապես մերժում ենք դրանք: Պակիստանը պետք է հստակեցումներ կատարի և վերադառնա հարգանքի վրա հիմնված երկխոսության ուղի»,- հայտարարել է ֆոն դեր Մյուլը: