Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն. Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում՝ վերահաստատելով իր աջակցությունը այդ երկրների միջև ուղիղ երկխոսության շարունակմանը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։

Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանսիան աշխատում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու ուղղությամբ և ողջունում է նման հանդիպումները։

«Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Ֆրանսիան, որն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, ողջունում է այս հանդիպումը։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության շարունակությանը` հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո անցկացվող քննարկումներին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։