Ֆրանսիան գալիք 48 ժամվա ընթացքում Բրիտանիայից ժամանած ուղևորներին արգելելու է մտնել երկիր
Ֆրանսիան գալիք 48 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայից ժամանած ուղևորներին արգելելու է մտնել երկիր: Այս մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:
Երկրի վարչապետի աշխատակազմի համաձայն, սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Դրանք ներառում են օդային, ծովային կամ երկաթուղային տրանսպորտը:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված «կովիդ 19»-ի նոր տեսակի պատճառով եվրոպական մի քանի երկրներ արդեն արգելել են Բրիտանիայի հետ օդային երթևեկությունը: