Բրիտանիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ ազատել Ալեքսեյ Նավալնիին, խաղաղ ցուցարարներին և լրագրողներին
Բրիտանիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ ազատել Ալեքսեյ Նավալնիին, խաղաղ ցուցարարներին և լրագրողներին

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաև խաղաղ ցուցարարներին և լրագրողներին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ, որը տարածում է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Մեծ Բրիտանիան կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել Ալեքսեյ Նավալնիին և բոլոր մյուս խաղաղ ցուցարարներին և լրագրողներին, որոնք ձերբակալվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում:  Այսօրվա անբարոյական դատավճիռը, պատասխանատու անձանց փոխարեն, թունավորած զոհին հետապնդելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կատարում այն ​​հիմնական պարտավորությունները, որոնք պետք է կատարի միջազգային հանրության անդամը», – ասված է Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ:

Մոսկվայի քաղաքային դատարանը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համար «Իվ Ռոշեյի» գործով փոխել է պայմանական պատիժը և նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով նախաքննության ընթացքում մեկ տարվա տնային կալանքը, ակընկալվում է, որ Ալեքսեյ Նավալնին բանտում կանցկացնի 2,5 տարի: