Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 23 275 նոր դեպք, մահացել է 1 200 պացիենտ
Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 23 275 նոր դեպք, մահացել է 1 200 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 1 200 մարդ: «Կովիդ 19»-ը հաստատվել է 23 275 մարդու մոտ: Տվյալները տարածում է «Ռոյտեր» գործակալությունը ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից ի վեր, Միացյալ Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 միլիոն 770 հազար դեպք: Ըստ այդ ցուցանիշի, երկիրը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղում:

Զոհվածների ընդհանուր թիվը գերազանցում է 105 հազարը: Մեծ Բրիտանիան զոհերի թվով աշխարհում հինգերորդն է:

Կառավարության վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիայում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 8.38 միլիոն մարդ: