Ֆրանսիան բացում է սահմանները Եվրամիության կողմից երաշխավորված 15 երկրի, այդ թվում Վրաստանի հետ
Ֆրանսիան բացում է սահմանները Եվրամիության կողմից երաշխավորված 15 երկրի, այդ թվում Վրաստանի հետ

Եվրոպայի խորհրդի հանձնարարականների նախատեսմամբ, Ֆրանսիան իր սահմանները կբացի այն 15 երկրների համար, որոնք Եվրամիությունը համարում է անվտանգ,- այս մասին հայտնում է «Euronews»-ը:

Ինչպես գրում է հրատարակչությունը, որոշման մասին իր թվիթերի էջում գրել է Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանը:

Ֆրանսիան Եվրամիության անդամ պետությունների համար իր սահմանները բացել է հունիսի 15-ից, ինչպես նաև թույլատրվում է երթևեկությունը Անդորայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Սան Մարինոյի, Շվեյցարիայի և Վատիկանի հետ: Բացառություն  կլինեն Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, որտեղից այցելած ուղևորները ստիպված կլինեն անցնել պարտադիր կարանտին, քանի որ այդ երկրներում նման կանոնակարգ է գործում նաև Ֆրանսիայի քաղաքացիների նկատմամբ: