Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին և Հունաստանին այն ժամանակ, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը.Էմանուել Մակրոն
Ֆրանսիան լիովին աջակցում է Կիպրոսին և Հունաստանին, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը,- այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Կիպրոսի նախագահ, Նիկոս Անաստասիադեսի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Ըստ Մակրոնի, Եվրամիության անդամ պետության ծովային տարածքի խախտումը և նրան սպառնալիք ստեղծելը անընդունելի է և պատասխանատու սուբյեկտների համար պետք է կիրառվեն պատժամիջոցներ: