Ֆրանսիական բանակը հայտնում է, որ Ֆրանսիայի տարածքում զորավարժությունների ժամանակ եղել են ուկրաինացի զինվորների դասալքության դեպքեր
Ֆրանսիական բանակը հայտարարում է ուկրաինացի զինվորների դասալքության մասին Ֆրանսիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով «France Presse»-ի վրա։
Ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ դասալքությունը զանգվածային չի եղել, խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է։
«Եղել են դասալքություններ, թեև այդ թիվը մնում է բավականին աննշան՝ հաշվի առնելով վերապատրաստվածների թիվը։ Նրանք ֆրանսիական զորանոցներում էին, իրավունք ունեին դուրս գալու»,- «France Presse»-ին հայտնել են Ֆրանսիայի գլխավոր շտաբից։
155-րդ մեքենայացված բրիգադը, որն այս պահին գտնվում է Պոկրովսկու ուղղությամբ, վերապատրաստում էր անցնում Ֆրանսիայում։