Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին անդամ պետություններն աջակցել են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին անդամ պետություններն աջակցել են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը

Հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին ներկա է գտնվել 84 անդամ, ասոցացված և դիտորդական պետության առաջնորդ: Վրաստանի պատվիրակությունը գագաթնաժողովին ղեկավարում էր արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Հատկանշական է, որ Վրաստանը կազմակերպությանը 2004 թվականից մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկությամբ, հոկտեմբերի 12-ին, գագաթնաժողովի անդամ պետությունների առաջնորդներն աջակցել են «Ֆրանկոֆոնիկ տարածքում ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամի հաղթահարման և խաղաղության համախմբման մասին բանաձևը»: Ճգնաժամ և կոնֆլիկտ պարունակող պետությունների թվում, բանաձևը խոսում է Վրաստանում առկա կոնֆլիկտի մասին: Մասնավորապես, պետությունները մեկ անգամ ևս հասատատել են Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտության աջակցությունը, ընդգծել միջազգային իրավունքի սկզբունքների վրա հինված կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման և 2008 թվականի օգոտոստի 12-ի հրադադարի մասին պայմանագրի բարդ և առանց պայման կատարման անհրաժեշտությունը:

Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, գագաթնաժողովի շրջանակներում անդամ պետությունները գլխավոր քարտուղար են ընտրել Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ով առաջիկա 4 տարի ժամկետով փոխարինելու է գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանին: Պետությունները համաձայնել են, որ հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2020 թվականին Թունիսում:

Գագաթնաժողովի շրջանակներում, Վրաստանի պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար Ալֆա Բարի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կանցլերի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը: Կողմերը զրուցել են Վրաստանի կառավարության կողմից իրականացված բարեփոխումների շուրջ: Արդարադատության նախարարը պատրաստակամություն է հայտնել Աֆրիկայի ցանկացած հետաքրքրված պետությանը փոխանցել փորձը ժողովրդավարական տրանսֆորմացիայի ճանապարհին ունեցած առաջընթացի և արդյունավետ բարեփոխման առթիվ: Արդարադատության նախարարն իր հերթին, գործընկերոջը փոխանցել է տեղեկություն Աբխազիայում և Ցխինվալիի օկուպացված շրջաններում անվտանգության ծանր իրավիճակի և մարդու իրավունքների խախտումների մասին: Կենտրոնական Աֆրիկային Հանրապետության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել արդարադատության նախարարին, նախագահի և կառավարության անունից, Բանգիում Եվրամիության հովաանավորությամբ վրաց զինվորների ներգրավվածության համար, որը նա բնութագրվել է որպես Վրաստանի կողմից համերաշխության և աջակցության վառ օրինակ: