Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաշխարհային գագաթնաժողովի այսօրվա բանաձևում աշխարհի 84 երկիր մեկ անգամ ևս աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաշխարհային գագաթնաժողովի այսօրվա բանաձևում աշխարհի 84 երկիր մեկ անգամ ևս աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
«Կարևոր է, որ մեր, վրաց դիվանագետների կողմից մի քանի ամիս է ընթանում է աշխատանք, որպեսզի այսօր ընդունված Ֆրանկոֆոնիայի բանաձևում պատկերվի Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը և այս տեսանկյունից մենք ունենք հույսեր»,- հայտարարում է Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարը խոսում է նաև երկկողմ հանդիպումների մասին, որոնք անցկացվել են Բուրկինա Ֆասոյի և Կենտրոնական Աֆրիային Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ:
«Ունեցել եմ հնարավորություն, մեկ անգամ ևս խոսել այս երկրների արտաքին գործերի նախարարների հետ այն մասին, թե որքան կարևոր են Վրաստանի համար բարեփոխումները և հզոր պետության շինարարությունն այն պայմաններում, երբ մեր երկիրը օկուպացված է: Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին այն բանի համար, որ վրաց զինվորները մասնակցում են Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում միջազգային անվտանգության ապահովման գործընթացին»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: