Ֆրանկֆուրտի գրքի շուկայի պատվավոր հյուր լինելը փուլային իրադարձություն է իմ ազգի պատմության և մշակույթի համար. Մամուկա Բախտաձե
Ֆրանկֆուրտի գրքի շուկայի պատվավոր հյուր լինելը փուլային իրադարձություն է իմ ազգի պատմության և մշակույթի համար. Մամուկա Բախտաձե

Այսօր Վրաստանը վերադառնում է իր եվրոպական ընտանիք – դեռևս ոչ թե նրա լիիրավ անդամ, այլ որպես Ֆրանկֆուրտի գրքի շուկայի, այս կարևոր միջոցառման պատվավոր հյուր, առանց չափազանցման կարող եմ ասել, որ սա իրոք փուլային իրադարձություն է իմ ազգի պատմության և մշակույթի համար,- այս խոսքերով է Վրաստանի վարչապետը դիմել ընդունելությանը հավաքված հյուրերին, որոնց երեկ հյուրընկալել է Ֆրանկֆուրտում:

Կառավարության ղեկավարը շեշտել է Վրաստանի հարուստ և բազմազան մշակույթը և ընդգծել այն ներդրումը, որը երկիրն ունեցել է եվրոպական քաղաքակրթությունում:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցում էին վրաց ազգի և Վրաստանի համար կարևոր այս գաղափարի իրագործմանը:

Վարչապետի անունից անցկացված ընդունելությանը ներկա են գտնվել Ֆրանկֆուրտի գրքի շուկայի տնօրեն Յիւրգեն Բոսը, գերմանացի հրատարակիչների միության նախագահ Հայնրիխ Ռիթմյուլլերը, Վրաստանի պատվիրակության անդամներ և վրաց հեղինակներ: