Forbes-ի բիզնեսի համար լավագույն երկրների ցանկում է ընդգրկվել նաև Վրաստանը: Վարկանիշում Վրաստանը 44-րդ տեղում է և առաջ է ընկնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Քաթարը, Թայլանդը, Չինաստանը, Խորվաթիան, Բուլղարիան, Մեքսիկան, Թուրքիան, Ուրուգվայը, Հարավայի Աֆրիկան, Բրազիլիան և Հնդկաստանը:
Վրաստանից զգալիորեն հետ է մնում Հայաստանը (81-րդ հորիզոնական), Ադրբեջան (70-րդ հորիզոնական), Ռուսաստան (55-րդ հորիզոնական) և Ուկրաինա (77-րդ հորիզոնական):
«Վրաստանի էկոնոմիկայի գլխավոր շարժիչը գյուղատնտեսությունն է, այդ թվում խաղողը, ցիտրուսները և տխիլը, ինչպես նաև մանգանը և ոսկին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Հարավային Կովկասի գազատարի շինարարությունը և Բաքու-Թբիլիսի-Ղարսի երկաթուղու անցկացումը կայունացրել է Վրաստանի ռազմավարական տեղավայրի նշանակությունը»,- գրում է Forbes-ը:
Forbes-ի բիզնեսի համար լավագույն երկրների ցանկում է 161 երկիր: Առաջին տեղում է Մեծ Բրիտանիան: Հնգյակում են՝ Շվեդիան, Հոնգ Կոնգը, Նիդերլանդները և Նոր Զելանդիան: