Ֆինլանդիայի խորհրդարանը երկարաձգել է սահմանային անվտանգության մասին օրենքի գործողության ժամկետը
Ֆինլանդիայի խորհրդարանը երկարաձգել է սահմանային անվտանգության մասին օրենքի գործողության ժամկետը։
Փոփոխությունը կգործի մինչև 2028 թվականի վերջը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օրենքի երկարաձգմանը կողմ է քվեարկել 170 պատգամավոր, դեմ՝ 19-ը։
Քվեարկությունից հետո Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն հայտարարել է, որ օրենքի երկարաձգումն անհրաժեշտ էր։
«Սահմանին տիրող իրավիճակը հիմք չի տալիս կարծելու, որ այն բարելավվել է։ Հետևաբար, երկարաձգումն անհրաժեշտ է», – հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը։
Օրենքը սահմանապահ ծառայությանը հնարավորություն է տալիս երկիր չթողնել այն ապաստան հայցողներին, որոնց ժամանումը սահման կազմակերպված է Ռուսաստանի կամ այլ երկրի կողմից և լուրջ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։