Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում են Չինաստանում, Թրամփը Պուտինին ընկեր է անվանել

10:14, 19.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում են Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

Մտնելով Պուտինի հետ հանդիպմանը՝ Դոնալդ Թրամփը Պուտինին ընկեր անվանեց։

«Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է», – ասաց Թրամփը։

«Մենք մեծ սպասումներ ունենք այս հանդիպումից։ Մենք տարիներ շարունակ հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, և կարծում եմ, որ դրանից շատ հիանալի բաներ կարող են դուրս գալ, կամ գոնե սկսվել։ Բայց կարծում եմ, որ դա կլինի։ Ինչպես գիտեք, մենք երկրորդ հանդիպումը կունենանք ավելի ուշ։ Բայց մենք դա կանենք հիմա, և այն հիանալի կլինի», – ասաց Դոնալդ Թրամփը հանդիպումից առաջ։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից առաջ մեկնաբանություն չի արել։

Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Սի Ցզինպինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ հանդիպում։ Դրանից առաջ Չինաստանի նախագահը առանձին կհանդիպի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների հետ։

Նմանատիպ