Ֆինլանդիայի արտգործնախարարն ասում է, որ Ֆինլանդիան աշխատում է Թուրքիայի պահանջների վրա
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոյի խոսքով, Ֆինլանդիան աշխատում է Թուրքիայի պահանջների վրա։ Ըստ «Washington Post»-ի՝ այս մասին Պեկա Հավիստոն ասել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Ըստ Պեկա Հաավիստոյի՝ Հելսինկին քննարկում է թուրքական մի շարք պահանջներ, այդ թվում՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ ենթադրաբար առնչություն ունեցող անձանց արտահանձնումը։ Քրդական աշխատավորական կուսակցության վերաբերյալ նախարարը նշել է, որ Ֆինլանդիայի դիրքորոշումը համահունչ է Եվրամիության դիրքորոշմանը, որն այն ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Իհարկե, կա նաև այն, որ մենք պետք է պահպանենք մեր օրենքները և օրենքի գերակայությունը: Արտաքսումն այնքան էլ հեշտ չէ։ Որոշ դեպքերում դա արել ենք, բայց դա ավելի շատ մեր իրավական համակարգում է, քան քաղաքական»,- ասաց նա։
Ֆինլանդիայի արտգործնախարարի խոսքով, կառավարությունը նաև դիտարկում է Թուրքիային զենք վաճառելու հնարավորությունը յուրաքանչյուր դեպքի հիման վրա, թեև նաև կենտրոնացել են սահմանափակումների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների խախտումների կամ հակամարտության գոտիներում զենքի օգտագործումը կանխելուն։
Թուրքիան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի որ պաշտոնական Անկարան նրանց մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։