Ֆինանսների նախարարություն. Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ցանկացած ապրանք ենթակա է խիստ մաքսային հսկողության, ինչի մասին տեղյակ են բոլոր միջազգային գործընկերները
Ֆինանսների նախարարություն. Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ցանկացած ապրանք ենթակա է խիստ մաքսային հսկողության, ինչի մասին տեղյակ են բոլոր միջազգային գործընկերները

Վրաստանի ֆինանսների նախարարությունն արձագանքում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի և Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարություններին, թե Վրաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ պայմանավորվել է Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները մաքսանենգ ձևով տեղափոխելու մասին և ասում է, որ սա անհիմն ու անհեթեթ մեղադրանք է։

«Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ հսկողություն է իրականացնում երկրի բոլոր մաքսակետերի նկատմամբ և վերահսկում է երկիր մտնող և դուրս եկող բեռները։

Վրաստանի ֆինանսների նախարարությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք՝ ինչպես ռազմական, այնպես էլ կրկնակի նշանակության, ինչպես նաև բոլոր այն ապրանքները, որոնք ներառված են պատժամիջոցների ցանկում, ենթակա են խիստ մաքսային հսկողության Վրաստանի իշխանության կողմից։

Նշենք, որ այս մասին մանրամասն տեղեկացված են մեր բոլոր միջազգային գործընկերները։

Վրաստանը կշարունակի խիստ վերահսկողություն իրականացնել այս ոլորտում և տեղեկատվություն փոխանակել գործընկերների հետ»,- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։