Վրաստանի կառավարության նորացված կազմում ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Իվանե Մաճավարիանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսոր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որտեղ ներկայացրել է կառավարության նոր կազմը։
Մամուկա Բախտաձեի խոսքով, Իվանե Մաճավարիանին տարիների ընթացքում «Ջեոսել» ընկերության ֆինանսների և առևտրի տնօրենն էր։
«Մեր բարեփողումների մեծ մասը կապված է թվային տնտեսության հետ։ Բարեփոխումների փաթեթը, որը ես ներկայացրեցի, նրանց մոտավորապես 50 տոկոսին հարկավոր է ժամանակակից սարքավորումներ։ Վանո Մաճավարիանիի այս ուղղությամբ փորձառու է։ Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ մեր կանխատեսման, մոտ մեկից մինչև մեկուկես տոկոս աճ պետք է ապահովի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Սա հանդիսանում է շատ կարևոր ուղղություն», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն։