Ֆինանսների նախարարը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսօր վիրտուալ ձեւաչափով հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ: Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:

Լաշա Խուցիշվիլին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԱՄՀ գործադիր տնօրենին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Վրաստանին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնեց, որ նոր ծրագրի տեսքով`հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ժամանակաշրջանին, ինչպես նաեւ 2022 թվականին երկրի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության խնդիրներին: