Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հանդիպել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ փորձի (GGP) գլխավոր տնօրեն Դեբորա Վեցելին:

Վրաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանայի տնօրեն Մերսի Տեմբոնը, քննարկել են Համաշխարհային բանկի օժանդակցությամբ ընթացող նախագծերը:

Խոսքը հիմնականում վերաբերել է հանրային կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումներին և այդ ուղղությամբ Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հարցերին:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի ֆինանսների նախարարը հյուրերին փոխանցել է տեղեկություն կառավարության կողմից իրականացված և նախատեսված բարեփոխումների մասին, որն ապահովում է արդյունավետ, թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական բարձր չափանիշների պետական ինստիտուտների ստեղծում: