Ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփի դեմ վճիռը կհրապարակի հունվարի 10-ին
Ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփի դեմ վճիռը կհրապարակի հունվարի 10-ին։
Դատավոր Խուան Մերկանտը, որը նախագահում էր նորընտիր նախագահի գործը, մերժել է Դոնալդ Թրամփի՝ գործը կարճելու հայտը։ Դատավորն ասաց, որ Թրամփը կարող է անձամբ կամ վիրտուալ մասնակցել դատավճռին և չի հայտարարի Թրամփի բանտարկությունը։
Թրամփին երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել մայիսին՝ բիզնես գրառումները կեղծելու մեջ։ Թրամփը մեղադրվում է 2016 թվականի նախընտրական հիմնադրամից 130 հազար դոլար ծախսելու մեջ, որը գրվել է որպես իրավական ծախսեր փաստաթղթերում, սակայն իրականում այդ գումարը վճարվել է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին՝ Թրամփի հետ սեռական հարաբերությունների մասին լռելու դիմաց։ Թրամփը հերքում է, որ ինքը ինտիմ հարաբերություններ է ունեցել Սթորմի Դենիելսի հետ, ինչպես նաև նախընտրական հիմնադրամի միջոցների անօրինական օգտագործումը լռության դիմաց: