«Financial Times» - Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է «ընդունելի փոխզիջման» առաջնագծի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ
«Financial Times» - Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է «ընդունելի փոխզիջման» առաջնագծի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է «ընդունելի փոխզիջման» առաջնագծի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Financial Times»-ը։

Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ է փոխզիջման գնալ առկա առաջնագծի վերաբերյալ և նույնիսկ չի քննարկի ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկից և Լուգանսկից։

Ինչպես նշում է հրատարակությունը, այսօր Զելենսկին կունենա իր նախագահության ամենակարևոր հանդիպումներից մեկը։

«Սա հնարավորություն կլինի վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ, հասնելու պատերազմի արդարացի ավարտին և ապահովելու ԱՄՆ երաշխիքները Ուկրաինայի ապագա անվտանգության համար։ Զելենսկին պետք է նաև խուսափի Սպիտակ տանը նրա վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած աղետից», – նշում է հրատարակությունը։