Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ

Ֆիլիպիններում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։

Երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ, հանգեցրել է սողանքների, վնասվել են հիվանդանոցներ և դպրոցներ։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է «Associated Press»-ը, Ֆիլիպիններում գրանցվել են կրկնակի ցնցումներ՝ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ։

Իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին, ինչի պատճառով բնակչության տարհանում է իրականացվել։